Բելգորոդի մարզում օրվա ընթացքում 3-րդ անգամ է օդային տագնապ հայտարարվել․ կա զոհ և վիրավորներ

Բելգորոդի վրա ուկրաինական հարվածի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս հինգը վիրավորվել են, հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ի իր ալիքում, փոխանցում է РИА Новости-ն։

Նա նշել է, որ ՀՕՊ համակարգը Բելգորոդի և Բելգորոդի մարզի  օդային ութ թիրախ է խոցել։

«Նախնական տվյալներով՝ կա մեկ զոհ,  որի մեքենայի կողքին արկ է պայթել, բեկորային վնասվածքներից տեղում մահացել է»,- գրել է մարզպետը՝ ցավակցություն հայտնելով զոհվածների ընտանիքին և ընկերներին։

Ըստ Գլադկովի՝ չորս մարդ տուժել է ավտոշուկայի տարածքում։ Երկուս տղամարդ և մեկ կին, ստացել են բեկորային վնասվածքներ և բուժզննում են անցնում մարզային կլինիկական հիվանդանոցում, ևս  երկու տղամարդ հրաժարվել են հոսպիտալացումից։

Նահանգապետը հավելել է, որ Բելգորոդի և տարածաշրջանի այս գնդակոծությունն այսօր երրորդն էր։ Կեսօրին մոտ հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է չորս ուկրաինական «Վիլխա» հրթիռ, իսկ մեկ ժամ անց՝ եւս հինգը՝ վիրավորելով երկու մարդու։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել