Թուրքիայի Մալաթիա նահանգում մարդատար ավտոբուսը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել է 4 և վիրավորվել 36 մարդ, հայտնում է AHaber հեռուստաալիքը։ Գրում է РИА Новости-ն։
Հայտնում են, որ ավտոբուսը Ստամբուլից Մալաթիա էր ուղեւորվում։ Առավոտյան Աքչադաղ գյուղի մոտ թանձր մառախուղի պատճառով այն շրջվել է, որից հետո նույն ուղղությամբ ընթացող բեռնատարը մխրճվել է ավտոբուսի մեջ։
Տուժածները հոսպիտալացվել են։