Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով 48 մարդ է զոհվել։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
Նշվում է, որ զոհերի մեծ մասը եղել է Սուզու քաղաքում՝ 20 մարդ, Վաջիմայում նրանց թիվը հասել է 19-ի։
Ավելի վաղ հայտնել էին 30 զոհի մասին։
Հիշեցնենք, որ Ամանորին Ճապոնիայի արևմտյան հատվածում հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել, որոնցից ամենաուժեղը 7,6 մագնիտուդ է եղել։