Ֆիլմերում և հեռուստահաղորդումներում ծխախոտի օգտագործման պրոցեսի ցուցադրման դեպքում կսահմանվի տուգանք. նախագիծ

Հայաստանում արտադրվող ֆիլմերի և պատրաստվող հեռուստահաղորդումների Հայաստանի Հանրապետության տարածքում հեռարձակման ժամանակ կարգելվի ծխախոտի օգտագործման պրոցեսի ցուցադրումը: Կառավարությունն այսօր հավանություն տվեց Ազգային ժողովի պատգամավորներ Գագիկ Մինասյանի և Արա Բաբլոյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած այդ նախագծին:

Օրինագծում նշվում է, որ օրենքի դրույթը խախտելու համար կսահմանվի տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի՝ 200.000 դրամի չափով, իսկ նախատեսված խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում` կառաջացնի տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի՝ 500.000 դրամի չափով:

Նախագիծն ընդունելու համար փոփոխություններ և լրացում է կատարվելու «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքում և լրացումներ` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել