ՌԴ նախագահի հավակնորդների թիվը հասել է 33 մարդու: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովան։
Նա նշել է, որ ընտրություններին մտադիր են մասնակցել կուսակցությունների 9 թեկնածու և 24 ինքնաառաջադրվածներ: Հիշեցնենք, որ Ռուսաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2024թ․ մարտի 17-ին։
Ռուս ընտրողները կկարողանան քվեարկել երեք օր շարունակ՝ սկսած մարտի 15-ից: