Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դեկտեմբերի 27-ի իր ելույթում կտրուկ է արձագանքել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը։
«Էրդողանը, որ ցեղասպանություն է իրականացրել քրդերի նկատմամբ և ռեկորդակիր է իր ռեժիմի դեմ հանդես եկող լրագրողներին ձերբակալելու թվով, վերջինն է, որ կարող է մեզ խրատ կարդալ», – ասել է Նեթանյահուն։
Նեթանյահուն հավելել է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը կռվում են Համասի դեմ, որին Էրդողանը գովում է և բազմիցս հյուրընկալել է։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը քննադատել էր Նեթանյահուին՝ հերթական անգամ համեմատելով Ադոլֆ Հիտլերի հետ։