Պեսկովը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մասին

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն արձանագրում են, որ պատրաստ են վերջնական տեսքի բերել խաղաղության պայմանագիրը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին  ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ի՞նչ հակամարտող կողմեր, նրանք հայտարարում են իրենց լիակատար պատրաստակամությունը՝ ավարտին հասցնելու խաղաղության բանակցությունները, հասնելու մեկ փաստաթղթի, խաղաղության պայմանագրին, ռիսկային ոչինչ չկա»,- ասել է նա Առաջին ալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ռիսկային է երկրների ղեկավարներին հրավիրել Սանկտ Պետերբուրգ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ղեկավարը Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին հրավիրել է գործընկերներ Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել