Փաշինյան-Ալիև ձեռքսեղմում Սանկտ Պետերբուրգում. սա առաջին հանդիպումն է Արցախում տեղի ունեցած իրադարձություններից հետո

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգի «Ցարսկոյե Սելո» արգելոց-թանգարանում միացել է ԱՊՀ երկրների ղեկավարներին: ՌԻԱ «Նովոստի»-ի հրապարակած տեսանյութում երևում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ալիև ձեռքսեղմումը:

Սա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջին հանդիպումն է 2023 թվականին Արցախում տեղի ունեցած իրադարձություններից հետո։

Դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավանդաբար անցկացնում է Ամանորից առաջ:

Ռուսաստանի ղեկավարը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարներին հրավիրել է շփվելու ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ, այլ Սանկտ Պետերբուրգի պալատական-պարկային համալիրներում էքսկուրսիայի ընթացքում:

Տեսանյութը՝  մեր տելեգրամյան ալիքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել