Արդյո՞ք Լուկաշենկոն նեղացած է Նիկոլ Փաշինյանից․ Բելառուսի նախագահի պատասխանը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Սանկտ Պետերբուրգում պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ ինքը  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից նեղացած չէ և վստահ է, որ Հայաստանը հավատարիմ է մնալու իր ներկայիս դաշնակիցների հետ համագործակցությանը։ Այս մասին Սանկտ Պետերբուրգում լրագրողների հետ զրույցում ասել է Լուկաշենկոն, հաղորդում է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը։

Լրագրողները Լուկաշենկոյին հարցրել են, թե արդյո՞ք նա նեղացած չէ, որ Նիկոլ Փաշինյանը եկել է Սանկտ Պետերբուրգ՝ ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու, սակայն  նախկինում չի մասնակցել Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին։

«Ի՞նչ եք անում: Դրանք տարբեր ձևաչափեր են: Ես գիտեի դրա մասին: Այն ժամանակ ասացի, որ նա կժամանի Սանկտ Պետերբուրգ… Ի՞նչ վիրավորանքի մասին է խոսքը»,–ասել է Լուկաշենկոն:

Նա հիշեցրել է Փաշինյանի հետ հեռախոսազրույցը, որում քննարկել են, որ ԵԱՏՄ–ն տնտեսական կառույց է, ոչ թե ռազմաքաղաքական, և դրան պետք է մասնակցել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել