Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

 Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ քաղաքում 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Թուրքիայի Աղետների կառավարման գործակալությունը։

Գերատեսչության տվյալներով՝ Գյոքսունի շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով 16։37-ին։

Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 11,46 կմ խորության վրա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել