2008 թվականից ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը Արման Յուրիկի Մկրտումյանն է: Ստորև ներկայացնում ենք վերջինիս կենսագրությունը:
Ծնվել է 1960 թվականին Երևան քաղաքում:
1984 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
1989 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է ՀՀ Դատախազությունում՝ որպես բաժնի պետ:
1996 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնում:
1998 թվականից մինչև 2008 թվականը հանդիսացել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ:
2008 թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ։
2008 թվականին ՀՀ Նախագահի կողմից Արման Մկրտումյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:
Իրավաբանական գիտությունների դոկտոր է:
Իրավաբան.net