Հռոմի պապը Սուրբ Ծննդյան տոնի առթիվ ուղերձով է հանդես եկել:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, Կաթողիկե եկեղեցու առաջնորդը, հանդես գալով իր ուղերձում անդրադարձել է նաև Հայաստանին և Ադրբեջանին:
«Թող մոտենա Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության օրը: Թող այն խրախուսվի մարդասիրական նախաձեռնություններով, տեղահանվածների վերադարձով իրենց տները՝ օրինական և ապահով պայմաններում, ինչպես նաև յուրաքանչյուր համայնքի կրոնական ավանդույթների և պաշտամունքի վայրերի նկատմամբ փոխադարձ հարգանքով»,- մասնավորապես ասված է Հռոմի պապի ուղերձում: