ՌԴ Պետդումայում գրաքննությունն են որակել Sputnik Արմենիա ռադիոկայանի հեռարձակման կասեցումը

ՌԴ Պետդումայում գրաքննության ակտ են անվանել Sputnik Արմենիա ռադիոկայանի հեռարձակումը 30 օրով կասեցնելու որոշումը։ Նման կարծիք է հայտնել Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Չեպան։

Ըստ նրա՝ վերջին շրջանում պաշտոնական Երևանը մի շարք ոչ բարեկամական քայլեր է ձեռնարկում ռուսական կառույցների նկատմամբ:

«Պաշտոնական հայտարարություններ է անում, որոնք չեն համապատասխանում իրականությանը, ինչպես օրինակ Ղարաբաղի պարագայում։ Ես կարծում եմ, որ դա Փաշինյանի սխալն է։ Եվ որոշ կառույցների հետ խաղալու փորձեր է, որոնք անբարյացակամ են Ռուսաստանի նկատմամբ։ Ես կարծում եմ, որ մի օր Երևանը կզղջա դրա համար»,- նշել է Չեպան։

Նրա խոսքով՝ գրաքննության այսպիսի դրսևորման նպատակն է այնպես անել, որ նվազագույն տեղեկատվություն հասնի քաղաքացիներին, խեղաթյուրվի, որ խուսափեն Հայաստանում կուտակվող դժգոհություններից։

Հիշեցնենք` ՀՌՀ-ի այսօրվա այսօրվա նիստում որոշվել է 30 օրով կասեցնել Sputnik Արմենիա ռադիոկայանի հեռարձակումը, վերահեռարձակող «Տոսպա» ռադիոընկերությունը մեկ ամսով զրկվել է լիցենզիայից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել