Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Էբրահիմ Ռայիսիի հեռախոսազրույցը․ հայտնի է՝ ինչ են քննարկել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային թեմաներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել երկկողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: 

Մտքեր են փոխանակվել 3+3 տարածաշրջանային հարթակի վերաբերյալ, կողմերն օգտակար են համարել Թեհրանում կայացած հանդիպումը:   

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել