ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հանդիպել է գործարար կանանց

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 20-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպվել է պաշտոնյա ու գործարար կանանց հետ հանդիպում: Միջոցառմանը ներկա են եղել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, աշխատանքի և սեցւալական հարցերի նախարարի տեղական Տաթևիկ Ստեփանյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Նաիրա Հովսեփյանը, փոխմարզպետներ, ավագանու անդամներ:

Ինչպես  տեղեկացնում են  ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, տարեվերջյան միջոցառումը կազմակերպվել է անմիջական շփման հարթակ ընձեռելու նպատակով, որտեղ նոր ծանոթություններ ձեռք կբերեն թե´ բիզնեսի ներկայացուցիչները, թե´ պաշտոնատար կանայք:

Ըստ աղբյուրի՝ անկաշկանդ շփումը իրական նվեր է` ելույթում ընդգծել է Աննա Հակոբյանը:

«Ես 2020 թվականի պատերազմից հետո շատ մեծ կոնֆլիկտ ունեի ինքս ինձ հետ, մեր կանանց հետ, մեր տղամարդկանց հետ, մայրերի հետ: Մեր իրականության մեջ գոյություն ունեցող բացասական երևույթները բոլորը միանգամից աչքիս առաջ էին գալիս: Մեղադրանքներ ունեի մեզ ուղղված, և հիմա տեսնում եմ, որ դա այդքան էլ արդար չէր, որ հայ կինը իրականում ավելին է, քան այն իրականությունը, որ մենք ունենք, պարզապես հայ կնոջը պետք է հնարավորություն տալ, պետք է ազատություն տալ, դրսևորվելու շանս տալ: Մենք այդ շանսը ունենք այսօր և դա տեսանելի է ամեն վայրկյան, ամեն քայլափոխի»,- ասել է Աննա Հակոբյանը:

Վարչապետի տիկնոջ խոսքով՝ հանդիպման ընթացքում յուրաքանչյուրի պատմությունն ու կատարած աշխատանքը, կանանց չկոտրվող կեցվածքի ցուցադրումը, ինչպիսին զոհված հերոսների մայրերինն է, դա ապագայի գրավականն է: Կանանց, մայրերի ափերում է պետք փնտրել պետության ճակատագիրը, և սա չափազանցված արտահայտություն չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել