Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ձերբակալվածներին պահելու վայր Նորատուսում ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով

Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ձերբակալվածներին պահելու վայր Նորատուսում ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով։

Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասնեյակից։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայր Գեղարքունիքի մարզի Նորատուս բնակավայրում ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով։

Տեղի կունենան առանձնազրույցներ ձերբակալված անձանց հետ, կուսումնասիրվեն նրանց ձերբակալելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել