Օկուպացված Արցախում խաղաղապահները կօգնեն Ադրբեջանին․ ՌԴ ՊՆ հաղորդագրությունը

«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տնտեսական շրջանի 18 դիտակետերում»,-այսպես է իր հաղորդագրությունը սկսել ՌԴ ՊՆ-ն։

Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

Խաղաղապահների և Ադրբեջանի զինված ուժերի ինժեներական զորքերի միջև բանակցություններ են վարվել տարածքի համատեղ հումանիտար ականազերծման շուրջ համաձայնեցման շուրջ։

Պահպանվում է շարունակական փոխգործակցությունը Բաքվի հետ՝ ուղղված խաղաղ բնակչության անվտանգության ապահովմանը և մարդասիրական իրավունքի պահպանմանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել