Ինչ-որ պահի Ֆրանսիայի նախագահը դադարեցրեց հարաբերությունները մեզ հետ․ Վլադիմիր Պուտին

Մոսկվան պատրաստ է շարունակել փոխգործակցությունը Փարիզի հետ, եթե ֆրանսիական կողմը շահագրգռված լինի, քանի որ հենց Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնն է դադարեցրել հարաբերությունները։ Այս մասին ուղիղ եթերում՝ ամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը․ գրում է ТАСС-ը։

«Մենք ունեինք բավականին լավ, բարի, աշխատանքային հարաբերություններ: Ինչպես գիտեք, ես եղել եմ Ֆրանսիայում, պարոն Մակրոնը եկել է Ռուսաստան։ Երկկողմ հարաբերությունների և միջազգային հարցերի առնչությամբ մենք միշտ զբաղված օրակարգ ենք ունեցել: Մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունը Ֆրանսիայի հետ։ Բայց ինչ-որ պահի Ֆրանսիայի նախագահը դադարեցրեց հարաբերությունները մեզ հետ: Մենք չենք դադարեցրել, ես չէ, որ դադարեցրի: Այդ նա է դադարեցրել։ Եթե կա հետաքրքրություն, խնդրեմ՝ մենք պատրաստ ենք, », – ասել է պետության ղեկավարը։

Խոսելով ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին, ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը կապի մեջ է ԱՄՆ-ի հետ գերիների փոխանակման հարցով և հույս ունի գտնել օպտիմալ լուծում, որը կհամապատասխանի երկու կողմերին:

«Այնպես չէ, որ մենք հրաժարվել ենք վերադարձնել, մենք չենք մերժում: Մենք ցանկանում ենք համաձայնության գալ, և այդ պայմանավորվածությունները պետք է լինեն փոխընդունելի և պետք է ձեռնտու լինեն երկու կողմերին», – ասել է ՌԴ նախագահը: Նա նշել է, որ երկխոսությունը շարունակվում է այդ հարցի շուրջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել