Ռուսաստանը նախատեսում է մինչև 2030 թվականն արտադրել ավելի քան հազար սեփական ինքնաթիռ։ Այս մասին ուղիղ եթերում ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը․ գրում է ТАСС-ը։
«Մենք պետք է զարգացնենք մեր ինքնաթիռների արտադրությունը: Մենք նախատեսում ենք մինչև 2030 թվականը արտադրել ավելի քան 1000 ինքնաթիռ, հուսով եմ, որ բոլոր ծրագրերը կիրականացվեն, մասնագետների, օդաչուների համար և ուղևորների համար կլինի մի բան, որ թռչեն»,- ասաց նա: