ՌԴ Անվտանգության փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ողջունել է Վլադիմիր Պուտինի որոշումը՝ առաջադրվել 2024 թվականի մարտին կայանալիք նախագահական ընտրություններին։
«Լավ է, որ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը տվել է իր համաձայնությունը նախընտրական քարոզարշավին մասնակցելու և Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում առաջադրվելու համար»,- ուսանողների և աշակերտների հետ հանդիպման ժամանակ ասել է Մեդվեդևը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի համար կարևոր է, որ հենց այս ժամանակաշրջանում երկիրը ղեկավարի փորձն ունեցող, հմուտ քաղաքական գործիչ։ Մեդվեդևն ընդգծել է, որ Պուտինը դեռ շատ անելիք ունի։
«Վստահ եմ, որ մեր երկրի քաղաքացիները կգնահատեն դա, և ես նաև վստահ եմ մարտին ինչ կլինի»,- ասել է Մեդվեդևը։