Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը դեկտեմբերի 4-ին աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը՝ նշելով, որ այցի նպատակը մերձկասպյան երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելն է։

Այցի ընթացքում նախատեսվում են Բայրամովի ելույթը և երկկողմ հանդիպումների անցկացում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել