Իրավաբան.net-ն այսօր հայտնել էր, որ Արմավիրի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սամվել Սինանյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Քիչ առաջ դատախազությունը հաստատեց Իրավաբան.net-ի տեղեկությունը:
«ՀՀ գլխավոր դատախազի` 2013թ. հոկտեմբերի 18-ի հրամաններով` Արմավիրի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սամվել Սինանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից` սեփական դիմումների համաձայն»,- ասված է դատախազության հաղորդագրության մեջ:
Լուսանկարը Սամվել Սինանյանի ֆեյսբուքյան էջից
Իրավաբան.net