Իրավաբան.net-ի հավաստի աղբյուրի փոխանցմամբ` Արմավիրի մարզի դատախազ Սամվել Սինանյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել:
ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչություն պետ Շահեն Տոնոյանը Իրավաբան.net-ին տեղեկացրեց, որ նման հրաման չկա:
Իրավաբան.net-ն ավելի վաղ հայտնել էր, որ աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը, Սյունիքի մարզի դատախազ Նորայր Հակոբյանը, և Գեղարքունիքի մարզի դատախազ Վահրամ Մարգարյանը:
Առաջիկայում նրանք կազատվեն աշխատանքից:
Լուսանկարը Սամվել Սինանյանի ֆեյսբուքյան էջից