Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ է նշանակվել Էմիլ Բաբայանը՝ ազատվելով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի պաշտոնից: Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրական տվյալներ՝
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1977 թվականի հոկտեմբերի 2, քաղաք Երևան
Կրթություն
2002-2003 Լեյդենի Համալսարան, Հոլանդիա: Մագիստրոս, Միջազգային իրավունք` միջազգային քրեական իրավունք մասնագիտացմամբ,
2000-2001 Հայաստանի Ամերիկյան Համալսարան, Մագիստրոս, «Համեմատական սահմանադրական և միջազգային գործարար իրավունք» մասնագիտացմամբ,
1994-1998 Երևանի «Վարդանանց» համալսարան, բակալավր, իրավագիտություն:
Աշխատանքային գործունեություն
2012թ. հունվարի 9-ից` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ,
2008թ.հուլիսի 11-2012 հունվարի 9` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ,
2003- մինչ այժմ` Հայաստանի Ամերիկյան Համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ, Դասախոս, դասավանդվող առարկաները` «Ղարաբաղյան հակամարտություն», «Ցեղասպանություն հասկացությունը միջազգային իրավունքում», «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա»,
2006-2008թթ. ՀՀ Արդարադատության նախարարություն, Արդարադատության նախարարի տեղակալի օգնական, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ,
2004-2006թթ. «Ֆորում» իրավունքի կենտրոն, Ծրագրի ղեկավար,
2002 մարտ – 2002 օգոստոս Հայաստանի ամերիկյան համալսարան՝ իրավագիտության բաժնի գիտաշխատող,
1998 – 2000թթ. Հայ-չինական համատեղ ձեռնարկություն «Պեկին» ՍՊԸ՝ իրավախորհրդատու:
Այլ տվյալներ
1995-1997թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Ունի արդարադատության 1-ին դասի խորհրդականի դասային կոչում:
Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական է:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի դուստր:
Իրավաբան.net