Սաշա Աֆյանն ազատվեց ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սաշա Աֆյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:

«Հիմք ընդունելով «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը՝ որոշում եմ.

1. Սաշա ԱՖՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»,- ասված է հրամանագրում:

 

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել