Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Նունե Խաչատրյանը Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում, պատմեց, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով էլ են ստիպված եղել լքել Արցախը, բայց դա եղել է ժամանակավոր։ Առաջին իսկ հնարավորության դեպքում նրանք վերադարձել են Արցախ։
Հարցին, թե արդյոք վախ չկար կրկին վերադառնալ Արցախ, նա ասաց, որ ռուս խաղաղապահների ներկայությունն է իրենց հույսը եղել։
«Բոլորս էլ այն համոզման էինք, որ մինչև 2025 թիվը պատերազմ չի լինի, մեզ չեն տեղահանի։Դրա համար շատ անսպասելի էր սա մեզ համար։ Անակնկալի եկանք»,-ասաց մեր զրուցակիցը։
Նա ներկայացրեց նաև 9 ամիսների շրջափակման դժվարությունները։
«Ահավոր էր այդ օրերին, շատ դժվար էր։ Երեխաներն այդ ընթացաքում ո՛չ կոնֆետ, ո՛չ քաղցր, ոչ մի բան չկար, մի միրգ, մի բան։ Ոչին, ոչինչ չկար։ Ահավոր էր, շատ ահավոր էր։ Հույս ունեինք, որ էլի ճանապարհը կբացվի, նորից նույն կյանքին կվերադառնային, նույն ձև կապրեինք, բայց այսօր, հենց այս պահին էլ երանի ենք տալիս այդ շրջափակման օրերին։ Այո, ավելի լավ է լիներ շրջափակում, երեխաները քաղցր չունենային, միրգ չլիներ, ոչինչ չլիներ, բայց մենք մեր հողում լինեինք, մեր տանը, մեր ունեցվածքը ունենայինք»,-ասաց տիկին տիկին Նունեն։
Նա հիշում է, որ դպրոցում են եղել, երբ թշնամին սկսել է հերթական ագրեսիան։
«Դե դա արդեն սվորական էր մեզ համար։ Կարծեցինք, թե նորից կհանգստանան, ձայները կկտրվի և կանցնենք մեր գործին։ Բայց տեսանք, որ ոչ։ Գնացինք տուն, սպասենք, տեսանք՝ շարունակվում է, նորից այդ ձայները, նորից կրակոցները։ Գյուղի վրա հարվածում էին, ինքնաթիռներով ռմբակոծում էին։ Մենք ամբողջ օրը նկուղում մնացինք։ Սեպտեմբերի 20-ի առավոտյան լսեցինք, որ բոլորը դուրս են գալիս։ Գյուղապետը մի քիչ դիզվառելիք տվեց ու «Ֆորդով» դուրս եկանք։ Երկու թոռ ունեմ, գրկեցի ու դուրս եկա։ Ահավոր էր»,-հիշում է մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ մեքենաները այնքան շատ են եղել, որ իրենք մի գիշեր մնացել են Շուշիում։
——————————————————————————————————————
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։
Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․
Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]
Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter
Մանրամասները՝ տեսանյութում։
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։
Հասմիկ Սարգսյան