«Հակարիի կամուրջն անցնելիս վախ կար». երիտասարդ կինը՝ Արցախի հայաթափման մասին

Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Աննա Հարությունյանը Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում ասաց, որ տեղահանվել է Մարտունու շրջանից։

Նա ներկայացրեց, թե ինչպես են անցկացրել շրջափակման ինը ամիսները։

«Խնդիրներ կար՝ շաքարավազի, ձեթի, հացի հետ։ Շատ դժվար էր»,-նշեց նա։

Մեր զրուցակիցն ասում է, որ 2020 թվականին ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում էլ են ստիպված եղել տեղահանվել։ Արցախ են վերադարձել 2021 թվականի փետրվարի 17-ին։ Ասում է, որ վախ չեն ունեցել։

«Երեխաները դպրոցից վերադարձան ու հարցրեցին՝ մամ, համար մեկ են տվել, պապան տա՞նն է։ Հաց դրեցինք, որ հաց ուտենք ու սկսվեց կռիվը։ Գյուղի տարածքին շատ էին խփում։ Մեր գյուղում զոհեր չեն եղել»,-սեպտեմբերի 19-ի մասին է պատմում մեր զրուցակիցը։

Նրանք գյուղից դուրս են եկել սեպտեմբերի 25-ին, 26-ին հասել են Ստեփանակերտ։

«Սեպտեմբերի 27-ին էլ հասանք Կոռնիձոր։ 12 հոգով դուրս ենք եկել։ Հակարիի կամուրջն անցնելիս՝ վախ կար։ Մեքենայի պատուհաններն իջեցրին, նայեցին, ձեռքով արեցին, որ արագ անցնենք»,-նշում է Աննան։

Նրա խոսքով՝ իրենք Արցախում են թողել իրենց տունն ու ունեցվածքը։ Իրենց հետ կարողացել են վերցնել մի քանի կտոր հագուստ։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից առաջարկած «վերաինտեգրման» պայմաններին՝ մեր զրուցակիցը նշեց, որ  չեն վերադառնա։

«Կվերադառնանք, այն ժամանակ, երբ թուրքն  այնտեղ չլինի, որ հայեր լինեն, այո, կվերադառնանք»,-ասաց նա։

Աննան նշեց, որ հիմա ունեն կենցաղային տեխնիկայի կարիք։

Մանրամասները՝ տեսանյութում։

——————————————————————————————————————

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։

Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․

Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]

Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Մանրամասները՝ տեսանյութում։

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։

 Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել