Ադրբեջանի ԱԳՆ արձագանքել է Ֆրանսիայի հայտարարությանը

Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշման վերաբերյալ անտեղի է և անընդունելի։ Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։

«Ֆրանսիայի անտարբերությունը Դատարանի կողմից Հայաստանի «ապօրինի» (չակերտները՝ Iravaban.net-ի) դիմումների մեծ մասի մերժման նկատմամբ Ադրբեջանի նկատմամբ երկակի ստանդարտների և նախապաշարմունքների ևս մեկ վառ օրինակ է», ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

«Ցավոք, մի երկիր, որն իրեն ներկայացնում էր որպես արդարության ամենամեծ պաշտպանը, «սխալ է»  (չակերտները՝ Iravaban.net-ի) մեկնաբանել Ֆրանսիայի հետ կապ չունեցող հարցը և միջամտել դատարանի գործերին։

Ֆրանսիան պետք է ուշադրություն դարձնի Դատարանի որոշումների կատարմանը իր խայտառակ գաղութային քաղաքականության և անօրինական գործունեության, այդ թվում՝ միջուկային փորձարկումների վերաբերյալ։

Ի տարբերություն Ֆրանսիայի, Ադրբեջանը լրջորեն է վերաբերվում իր միջազգային պարտավորություններին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել