«Մեզ չի գոհացնում Տիգրան Առաքելյանի նկատմամբ կայացված դատական ակտը». փաստաբան

«ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի նկատմամբ կայացված դատական ակտը, իհարկե, մեզ չի գոհացնում,- լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Առաքելյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը:

Նա նշեց, որ Տիգրան Առաքելյանն արդարացվեց իրեն առաջադրված` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու ամենածանր մեղադրանքից:

«Մենք պատրաստվում ենք Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնել»,- ասաց պաշտպանը: Վերջինս չցանկացավ կանխատեսումներ անել, բայց նշեց, որ Վճռաբեկ դատարանի որոշումը կանխատեսելի է և կմնա նույնը: Վճռաբեկ դատարանից հետո նրանց հաջորդ քայլը Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելն է լինելու:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել