Ո՞րն է իդեալական տարիքային տարբերությունը ամուսնացող կնոջ և տղամարդու միջև

Շատերին է հետաքրքրում` ո՞րն է կնոջ և տղամարդու համար իդիալական տարիքային տարբերությունը. ցանկալի է արդյո՞ք, որ տղամարդը 10 կամ ավելի տարի մեծ լինի կնոջից, թե ընդհակառակը` փոքր:

Հետազոտությունները ցույց են տվել, որ կանայք որպես ամուսին ընտրում են ինչպես իրենցից բավականին մեծ, այնպես էլ փոքր տղամարդկանց:

Ֆինլանդացի հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ առողջ սերունդ ունենալու համար տղամարդը պետք է ընտրի կին իրենից առնվազն 15 տարի փոքր կնոջ: Ի հակադրություն նշված տեսակետի` շվեդները գտնում են, որ կինը տղամարդուց պետք է փոքր լինի առնվազն 6 տարի:

Իսկ ի՞նչ տարիքի պետք է լինեն տղամարդն ու կինը Հայաստանում, որպեսզի կարողանան ամուսնանալ:

ՀՀ օրենսդրությամբ կնոջ և տղամարդու համար ամուսնական տարիք սահմանված է 18-ը, սակայն օրենքը թույլ է տալիս ամուսնանալ նաև 16 և 17 տարեկան հասակում` օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել