Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում ցամաքային գործողության մեկնարկից ի վեր սպանել է ավելի քան հազար պաղեստինցի մարտիկի, հայտարարել է իսրայելական բանակի 162-րդ դիվիզիայի հրամանատար, փոխգնդապետ Իցիկ Կոենը։
«Պատերազմի սկզբից Իսրայելի պաշտպանության բանակը և 162-րդ դիվիզիան ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնները։ Ցամաքային գործողության սկզբից ի վեր դիվիզիայի ուժերը ոչնչացրել են ավելի քան 1000 ահաբեկիչների»,- ասվում է հայտարարության մեջ։
Բացի այդ, Քոհենը նաեւ նշել է, որ Գազայի հյուսիսից հրթիռների արձակման թիվը 80 տոկոսով նվազել է։