«Հայաստանն իրավունք չունի լինել Ռուսաստանի և Արևմուտքի խոշոր շահերի բախման կենտրոնում»․ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է դիվանագետների, միջազգայնագետների, վերլուծաբանների հետ

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է մի խումբ դիվանագետների, միջազգայնագետների, վերլուծաբանների հետ։

Տեղի է ունեցել անկաշկանդ քննարկում Հայաստանի շուրջ զարգացումների, առկա իրավիճակի, տարածաշրջանային նոր ռիսկերի, աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների շուրջ։

Գագիկ Ծառուկյանը կարևորել է համաշխարհային անկայունության այս փուլում ներքին հաշտության և համահայկական ռեսուրսների համախմբման խնդիրը։

«Հայաստանն իրավունք չունի լինելու Ռուսաստանի և Արևմուտքի խոշոր շահերի բախման կենտրոնում. դա մեր պետությանը և մեր ժողովրդին միայն նոր տառապանքներ ու աղետներ կարող է բերել»- ասել է Գագիկ Ծառուկյանը։

Քննարկման մասնակիցները հանդես են եկել կոնկրետ առաջարկներով, նշել են ահագնացող ռիսկերը և դրանք հնարավորինս չեզոքացնելու համար անհրաժեշտ քայլերը։

Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել օժանդակել միջազգային տարբեր հարթակներում հայկական շահի պաշտպանման, հայի արժանապատվության և հայկական միասնականության վերականգնմանն ուղղված գաղափարներին ու նախագծերին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել