Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի երևանցիներ,
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել շինարարական հրապարակները նորովի կահավորելու որոշումը. այսուհետ շինարարական կազմակերպությունները պարտավոր են կառուցապատումն իրականացնել բացառապես այդ նորմերով:
Անցնող երկու ամիսների ընթացքում շինարարական հրապարակների կահավորման պայմանները խախտելու դեպքերով կազմվել է ընդհանուր թվով 254 արձանագրություն:
Մեր ցանկացած նախաձեռնության հիմքում նախևառաջ երևանցու շահն է, քաղաքը նրանց համար մաքուր և բարեկարգ դարձնելը:
Անելու ենք ամեն ինչ, որ Երևանը դառնա մարդկանց համար քաղաք, և այդ ճանապարհին մեզ ոչինչ չի կանգնեցնելու»: