Որքա՞ն տուժանք է վճարում գործատուն աշխատավարձի ժամկետանց վճարման դեպքում

Եթե գործատուի մեղքով աշխատավարձի վճարումը կատարվում է օրենսդրությամբ սահմանված ժամկետների խախտումով, ապա գործատուն աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք` վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը:

Այս մասին հայտնում է Iravaban.net-ը՝ հղում անելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։

Նշենք նաև, որ աշխատողը պարտավոր է հատուցել գործատուին պատճառած նյութական վնաuը, որն առաջացել է`

1) գործատուի գույքը փչացնելու կամ կորցնելու հետևանքով,

2) նյութերի գերածախu թույլ տալու հետևանքով,

3) աշխատողի կողմից աշխատանքային պարտականությունները կատարելիu այլ անձանց պատճառված վնաuը գործատուի կողմից հատուցելու դեպքերում,

4) գործատուին պատկանող գույքը փչացնելու պատճառով կատարված ծախuերից,

5) նյութական արժեքների ոչ պատշաճ պահպանության հետևանքով,

6) անորակ արտադրանքի թողարկումը կանխելու համար դիտավորյալ կերպով միջոցառումներ չձեռնարկելու, նյութական կամ դրամական արժեքները հափշտակելու հետևանքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել