Արմեն Եղյանը սեպտեմբերի 19-ին Իվանյանում էր, իր երեխայի ծննդյան օրն էր։ Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում պատմել է, որ արդեն 2-րդ անգամ էին բռնի տեղահանվում, առաջինը 2020-ի պատերազմի ժամանակ է եղել։ Սկզբում Մարտակերտի շրջանից են տեղահանվել, տեղափոխվել են Իվանյան։
«Վերջին հարձակման ժամանակ տանն էինք հավաքվել, երեխայի ծնունդը նշելու համար։ Մի 2 ժամ հետո Իվանյանից տեղափոխվել ենք Ստեփանակերտ, մտել ենք շենքի նկուղները։ Մինչև Հայաստան գալը ամեն մեկն իր շենքի դիմաց «փեչ» էր դրել, հաց էին սարքում։ Գազ ու լույս չկար։ Դրսում հացը սարքում էին, բարձրացնում տուն ու հաց ուտում։ Ով ինչպես կարում էր»,-նշում է Արմենը։
Ադրբեջանցիների հանդիպել են Հակարիի կամրջի վրա։ Մեքենան են ստուգել ու թողել, որպեսզի հեռանան։ Գորիս հասնելուց, գրանցվելուց հետո Խնածախ են ուղևորվել։ 1 ամիս այնտեղ են ապրել, այնուհետև տեղափոխվել Արմավիր, Մրգաշատ գյուղ։
«Եթե ադրբեջանցիները վերադառնան իրենց նախկին դիրքերը, կվերադառնանք Ստեփանակերտ, քաղաքից հեռու լինեն միայն։ Այսօրվա դրությամբ նրանք արդեն քաղաքում են։ Ես փոքր երեխուն ո՞նց թողնեմ հայաթում խաղա, եթե ադրբեջանցի կա այդ տարածքում։ Իմ դուրս գալու օրը իրենք մեքենաներով մտել են քաղաք»,-պատմում է Արմենը։
——————————————————————————————————————
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։
Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․
Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]
Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter
Մանրամասները՝ տեսանյութում։
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։