Իրավաբան.net-ի հավաստի տեղեկության համաձայն` Սյունիքի մարզի դատախազ Նորայր Հակոբյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Սյունիքի մարզի դատախազության ընդունարանի բաժնից Իրավաբան.net-ին հայտնեցին, որ Նորայր Հակոբյանն արձակուրդում է և նման տեղեկություն չունեն, իսկ ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչություն պետ Շահեն Տոնոյանը տեղեկացրեց, որ պաշտոնապես նման հրաման չկա:
Իրավաբան.net