Ջոնը սկսել է աշխատել 7 տարեկանից՝ վաճառքի համար պահելով հնդկահավեր, օգնելով հարևաններին բանջարանոցում և այլն:
Մի անգամ Ջոնը ջրային ճանապարհով 40 000 դոլար արժողությամբ ցորեն է առաքել իր գործընկերներին և խնայել 150 դոլար՝ ապահովագրության համար: Գիշերը սկսվում է փոթորիկ, և Ջոնը աչք չի փակում՝ վաղ առավոտյան շտապելով ձևակերպել ապահովագրություն: Սակայան պարզվում է, որ ապրանքը չի տուժել, իսկ Ջոնը ուրախանալու փոխարեն հիվանդանում է՝ չնայած, որ իր ընկերությունը աշխատել էր 500 000 դոլար:
Անդրադառնալով Հայաստանի Հանրապետությանը՝ նշենք, որ աշխատանքի իրավունքը լրիվ ծավալով ծագում է տասնվեց տարեկան դառնալու պահից, բացառությամբ Աշխատանքային օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերի: Մասնավորապես՝ ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ տասնչորսից մինչև տասնվեց տարեկան անձինք ևս կարող են աշխատել: