13-ամյա Լիդա Յուզբաշյանը սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հարձակման ժամանակ քոլեջում դասի է եղել։ Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում աղջիկը պատմել է, որ առաջին դասաժամի ավարտին է սկսվել հրետակոծությունը։ Դասախոսներից մեկը նրանց տարել է նկուղ, «Կարմիր խաչի» օգնությամբ տեղափոխվել է տուն, հետո կրկին նկուղ․ «Ցուրտ նկուղներում մնացինք, սովածություն չէի զգում այդքան, բայց ծանր վիճակում էի, սթրեսի մեջ։ Վախենում էինք մարդկանց կորցնելուց»։
Լիդան, ընտանիքի հետ, 2 օր ճանապարհ է եկել։ Ճանապարհին ադրբեջանցիների հանդիպել են, նրանք հարցրել են՝ ուղևորները որտեղից են, անձնագրերն են ստուգել և մեքենայի բեռնախցիկը․ «Արցախից մի քանի շոր եմ բերել։ Տուն-տեղ, ամեն ինչ թողել ենք էնտեղ»։
Նա նշեց նաև, որ երբեք չի համաձայնի ապրել Ադրբեջանի դրոշի տակ։
«Ես չեմ կարող հայրիկիս, սիրած տղայիս կամ եղբորս պահած հողում, որը թշնամու ձեռքին է, ապրեմ»,-նշում է նա:
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։
Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․
Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]
Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter
Մանրամասները՝ տեսանյութում։