Իսրայելը պատրաստ է պատասխան տալ լիբանանյան շիական Հեզբոլլահին, եթե այն սպառնա հրեական պետության անվտանգությանը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ ելույթ ունենալով Կնեսետի (երկրի խորհրդարան) ձմեռային նստաշրջանի բացմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես նաև ուղերձ ունեմ «Հեզբոլլահին»՝ մի փորձեք մեզ հյուսիսում (Լիբանան-Իսրայել սահման-խմբ․), մի կրկնեք այն սխալը, որը ժամանակին արել եք, քանի որ այժմ գինը, որ դուք ստիպված կլինեք վճարել, շատ ավելի բարձր կլինի», – ասել է Նեթանյահուն: