Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Դուզջե քաղաքում 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը:

X սոցիալական ցանցում գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ տեղական ժամանակով ժամը 19:57-ին  ցնցումներ են գրանցվել Գոլջակի շրջանում։

Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 5,39 կմ խորության վրա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել