Լիբանանից  20 հրթիռ է արձակվել իսրայելական բնակավայրերի ուղղությամբ

Պաղեստինյան իսլամական դիմադրության շարժման ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւը՝ Ալ-Քասամ բրիգադը, հայտարարել է, որ  հարավային Լիբանանի  20 հրթիռ է արձակել իսրայելական Շլոմի և Նահարիա բնակավայրերի և Լիբանանի հետ սահմանի մերձակա շրջանների ուղղությամբ, հայտնում է շարժման տելեգրամյան ալիքը։

«Հարավային Լիբանանի հարավից 20 հրթիռ է արձակվել Շլոմի և Նահարիա բնակավայրերի և հարակից շրջանների ուղղությամբ՝ ի պատասխան հակառակորդի գնդակոծության հետևանքով հարավային Լիբանանում խաղաղ բնակիչների սպանության», – ասվում է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել