Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կոչ է արել պաշտպանել և հարգել Լեռնային Ղարաբաղում (օկուպացված Արցախի Հանրապետություն՝ խմբ․) վանքերը և կրոնական պաշտամունքի վայրերը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Լեռնային Ղարաբաղի (օկուպացված Արցախի Հանրապետություն՝ խմբ․) ճգնաժամի վերաբերյալ իմ մտահոգությունը չի մարել: Բացի փախստականների հումանիտար ծանր վիճակից, ես կցանկանայի հատուկ կոչ անել այս տարածաշրջանում վանքերի և աղոթատեղիների պաշտպանության համար», – ասել է նա՝ ավարտելով իր կիրակնօրյա քարոզը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում։
«Հուսով եմ, որ դրանք կհարգվեն և կպաշտպանվեն որպես տեղական մշակույթի մի մաս, հավատքի արտահայտության և եղբայրության նշան, որը հնարավոր է դարձնում ապրել միասին՝ չնայած տարաձայնություններին», -ասել է Պապը: