Զարուհի Հայրապետյանն ծնվել է Երևանում, սակայն ամուսնացել է ու տեղափոխվել Արցախ։ Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում նա պատմել է, որ նրա ընտանիքը տեղահանվել է Հաթերքից։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հարձակման ժամանակ նա Արցախում չի եղել, սակայն իր ամուսինն ու որդիներն են այնտեղ եղել․ «Հենց այդ օրը ինսուլտա խփել, հիվանդանոցում եմ պառկած եղել»։
Հարազատները պատմել են, որ Ադրբեջանի ագրեսիան սկսել է Մարտակերտից։ Տիկին Զարուհու ինքնազգացողությունը վատացել է, հայտնվել է հիվանդանոցում․ «Այդ ժամանակ 3-րդ ինսուլտը տարա»։
Կնոջ ընտանիքի անդամները վախենալով են անցել Հակարիի կամուրջը, երեխաները սոված են եղել։
Զարուհի Հայրապետյանի ընտանիքը Արցախում է թողել 3 հարկանի առանձնատունը, կենդանիներ, թռչուններ, մեծ այգի․ «Ամեն ինչը վերանորոգած էր, ամեն ինչը տեղը տեղին մենք արել էինք»։
Կինը բացառում է Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում, ադրբեջանցիների հետ միասին ապրելը։
«Իմ ամուսնու հորեղբոր տղան մահացել է դիրքերում։ Մյուս հորեղբոր տղայի գլուխն են կտրել, նույն Հաթերք գյուղում։ Երբ մերոնք դուրս են եկել, երեխաները մնացել պոստերում։ 23 տարեկան է եղել։ Նրանք մարդասպան են, արյունախում ժողովուրդ են։ Նրանք կռվարար մարդիկ են։ Մենք չենք ուզում քրիստոնյա մարդկանց արյուն տեսնել»,-նշել է նա։
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։
Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․
Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]
Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter
Մանրամասները՝ տեսանյութում։