Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք՝ Ստեփանակերտ, որտեղ բարձրացրել է Ադրբեջանի պետական դրոշը և ելույթ է ունեցել:
Հայտնի է, որ օկուպացված Ստեփանակերտում՝ Արցախի նախագահի նստավայրի շենքի վրա, տեղադրվել է Ադրբեջանի զինանշանը:
Բացի այդ, Ալիևն օկուպացված Մարտակերտ քաղաքում և Սարսանգի ջրամբարի տարածքում բարձրացրել է Ադրբեջանի դրոշները: