Ալիևն այցելել է օկուպացված Արցախի Մարտակերտի շրջան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զավթված Մարտակերտ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Ալիևն այցելել է նաև Մարտակերտի շրջանում գտնվող Սարսանգի ջրամբար։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը՝ կիրառելով բոլոր տեսակի զինատեսակներ։ Ադրբեջանական ագրեսիայի արդյունքում հարյուրավոր մարդիկ են զոհվել, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ։

Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայից հետո Արցախի բնակիչները՝ ավելի քան 100 հազար մարդ, ստիպված է եղել լքել Արցախը՝ չցանկանալով մնալ Հանրապետությունում՝ հաշվի առնելով Ադրբեջանի սպառնալիքը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել