Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում` վկայի կարգավիճակով:
Այս մասին հայտնել է Բալասանյանի փասաբանը:
«Պարոն Բալասանյանը ապօրինի զենք-զինամթերք պահելու գործով է հարցաքննվել, գործի հետ ընդհանրապես առնչություն չունի, նա որպես վկա է հարցաքննվել»,- մանրամասնեց Ռաֆայել Մարտիրոսյանը:
Փաստաբանը նշեց, նաև, որ ըստ իրեն՝ Բալասանյանի ցուցմունքները որևէ առնչություն չեն ունենալու այս քրեական գործի քննության ընթացքի վրա: