Ալիևի՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնում առաջին անգամ ընտրվելուց 20 տարի է անցել

Իլհամ Ալիևի՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնում առաջին անգամ ընտրվելուց 20 տարի է անցել։

Նա Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի երկորդ զավակն է։ Իլհամ Ալիևը դարձել է Ադրբեջանի նախագահ 2003 թվականին հոր մահից հետո ընտրությունների միջոցով, որոնք շատ միջազգային կազմակերպությունների կողմից որակվել է որպես կեղծված։ Ադրբեջանը նավթով հարուստ երկիր է, ինչը կայունություն է բերում Ալիևի ռեժիմին և Ադրբեջանի վերնախավին։ Ադրբեջանի նավթային հարստությունը թույլ է տալիս երկրին ներգարվվել բազմաթիվ միջազգային միջոցառումների և մեծ գումարներ ծախսել լոբբինգի վրա։

Վերջին ընտրություններն անցկացվել են 2018-ին։ ԵԱՀԿ-ն հայտարարել է Ադրբեջանում նախագահական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած բազմաթիվ լուրջ խախտումների մասին։ Դիտորդները նշել են, որ հաճախ ընտրողները միասին են ընտրել, թափանցիկության բացակայություն է եղել, բացի այդ գրանցվել են լցոնումների բազմաթիվ դեպքեր։ Ինչպես նշվում է Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության ուսուցանման կենտրոնի հայտարարության մեջ, խոսքն «ընտրատեղամասերում 47 % առանց գրանցվելու, ընտրատեղամասերի 53 % լցոնումների և ընտրատեղամասերի 53 % կարուսելի ընտրությունների մասին» է։

ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոյի առաքելության ղեկավարի կարծիքով, ընտրություններին նախորդել են «սահմանափակ խոսքի և հավաքների իրավունքը, մրցակցության հնարավորության բացակայությունը, ընտրողներին ահաբեկումը»։

Իշխանամետ լրագրողները տապալել են ԵԱՀԿ դիտորների կոնֆերանսը։ Դիտորդները թույլ չեն տվել պատասխանել հարցերի՝ բարձրաձայն աղմկելով։ Լրագրողներից ոմանք հավելել են, որ զեկույցը կազմվել է Հայաստանում։ Իրավիճակը փորձել են հանգստացնել անվտանգության աշխատակիցները։

ՌԴ ԿԸՀ դիտորդ Անտոն Լոպատինը նշել է, որ Ադրբեջանում ընտրությունների ժամանակ որևէ խախտում չի արձանագրվել, ինչն արժանացել է միջազգային մամուլի քննադատությանը։

Ալիևի ընտանիքը հարստացել է պետական բիզնեսի հետ կապերի շնորհիվ։ Նրանց սեփականության մեջ են մտնում Ադրբեջանի գլխավոր բանկերից մի քանիսը, շինարարական կազմակերպություններ, հեռահաղորդակցման ընկերություններում, ինչպես նաև երկրի նավթային և գազային ընկերություններ։ Նրա հարստության մեծ մասը սերտորեն կապված է օֆշորային ցանցի հետ։ 2017 թվականի Ադրբեջանական լվացքատան սկանդալը, որը բազմակողմանի փողերի լվացման սխեմա էր, որի նպատակն էր կաշառել եվրոպացի քաղաքական գործիչների, որպեսզի նրանք չքննադատեն Ալիևին և նրա ռեժիմը ներկայացնեն դրական տեսանկյունից։

Ալիևը ղեկավարում է ավտորիտար ռեժիմում, քանի որ ընտրությունները Ադրբեջանում ազատ չեն և կեղծվում են, իշխանությունը կենտրոնացած է Ալիևի և նրա ընտանիքի ձեռքում, կոռուպցիան ծաղկում է և մարդու իրավունքների խախտումը, ներառյալ հայատյացությունը սովորական երևույթ է դարձել։ Քաղաքական ձերբակալությունները և լրագրողների վրա ճնշումները գնալով շատանում են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել