Մինչև 1,5 մլն դրամ տուգանք՝ շինարարությունն ավարտված շենքերը կամ շինություններն առանց շահագործման թույլտվության ձևակերպման շահագործելու համար

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում է կատարվել, որի համաձայն տուգանքներ են սահմանվել շինարարությունն ավարտված շենքերը կամ շինություններն առանց շահագործման թույլտվության ձևակերպման շահագործելու համար։

Iravaban.net-ը հայտնում է, որ օրենսգրքում լրացված նոր՝ 154.2-րդ հոդվածն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 14-ին։

1. Շինարարությունն ավարտված շենքերը կամ շինություններն առանց շահագործման թույլտվության ձևակերպման շահագործելը` առաջացնում է տուգանքի նշանակում կառուցապատողի նկատմամբ` 500․000-700․000 դրամի չափով։

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո շարունակելը` առաջացնում է տուգանքի նշանակում կառուցապատողի նկատմամբ` 1․000․000-1․500․000 դրամի չափով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել