Բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմը խախտելու համար տուգնանքների չափերը բարձրացվել են

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգքրի 94-րդ հոդվածում, որով սահմանված են բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմը խախտելու համար վարչական պատիժները, փոփոխություն և լրացում է կատարվել։

Iravaban.net-ը հայտնում է, որ փոփոխություններն ուժի մեջ են մտել հոկտեմբերի 6-ից։

Հոդվածի համաձայն՝

1. Պետական արգելոցի, արգելավայրի, ազգային պարկի, բնության հուշարձանի կամ պետության կողմից հատուկ պահպանվող բնական այլ տարածքի կամ օբյեկտի ռեժիմը խախտելը կամ դրանք ոչնչացնելը կամ վնասելը կամ դրանցում կենդանական աշխարհից օգտվելու սահմանված կարգը խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 150․000 դրամի չափով (նախկինում՝ 80․000), իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 300․000 դրամի չափով (նախկինում՝ 150․000):

2. Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 200․000 դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 350․000 դրամի չափով:

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել