Արցախից բռնի տեղահանված 40-ամյա Սամվել Սարգսյանը պատմում է, որ թշնամու հետ ապրելն անհնար է, իր ընտանիքի որոշ անդամների դիերը դեռ խրամատներում են։ Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում տղամարդը պատմել է, թե ինչպես է սկսվել Ադրբեջանի հարձակումը սեպտեմբերի 19-ին։ Սամվելը պատմում է, որ բոլոր ուղղություններով դիվերսիոն խմբեր են ներթափանցել հայկական տիրապետության տակ գտնվող տարածքներ։
«Մենք ընկել ենք չոլերը։ Մենք ուզե՞լ ենք Ղարաբաղից դուրս գանք, մտնենք Հայաստան։ Գիտե՞ս մարդիկ ինչեր են կորցրել, եկել ենք ստեղ, պալատկի տակն ենք ապրում։ Ի՞նչ անենք։ Մի կերպ գոյություն ենք ուզում պահպանել»,-նշել է Սամվել Սարգսյանը ու հավելում՝ 30 տարի տանջվել, տուն է կառուցել, իսկ հետո այն թողել ու Հայաստան եկել։
Մեր զրուցակիցը անդրադարձել է նաև ադրբեջանցիների վայրագություններին, որոնք վերջիններս իրագործել են Արցախում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։
Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․
Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]
Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter